[1]Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները բողոքի ցույց կանեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց` պահանջելով վերջ տալ Սիրիայի հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում իրականացվող էթնիկ զտումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կոչով է հանդես եկել ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստեփան Քեշիշյանը` հորդորելով մարդու իրավունքների պաշտպան բոլոր ակտիվիստներին մարտի 28-ին հավաքվել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի դիմաց և միասին պահանջել կանխել Քեսաբի քաղաքացիների էթնիկ զտումները:
Բացի այդ, Թուրքիայի Հանրապետությանը կոչ է արվում դադարեցնել իր ունեցած դերակատարությունը Քեսաբի խաղաղ բնակչության դեմ իրականացվող վայրագություններում:
armenpress.am