Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտում է Քեսաբի տեղահանությունն ու Սիրիայում Թուրքիայի ապակայունացնող քայլերը

LOGO-CNA-SudaՀարավային Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն վճռականորեն դատապարտում է հայահոծ Քեսաբի վրա հարձակումը և մերժում է ցանկացած փորձ՝ շարունակելու 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին հիշեցրին Ուրուգվայի Հայ Դատի Հանձնախմբից, 1915 թվականին Քեսաբի ողջ բնակչությունը՝ մոտ 5 հազար մարդ, տեղահանվել է և սպանվել:

«Ներկայում ահաբեկչական խմբավորումների կողմից հետապնդումները դատարկել են քաղաքն իր պատմական բնակիչներից, և Քեսաբի հայության գլխին վերստին կախված է ոչնչացման վտանգը: Մենք ցանկանում ենք տարածաշրջանի երկրների ղեկավարների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու և իրենց օջախները վերադառնալու հարցերին, ինչպես նաև դատապարտել սիրիական հակամարտությանը Թուրքիայի ապակայունացնող միջամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

armenpress.am

Տպել Տպել