Սոցինտերնն ամփոփել է 2 հանդիպումների արդյունքները


Ամփոփելով անցյալ տարի Երեւանում եւ Բաքվում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները` Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանի հանձնախումբը հերթական հանդիպումն անցկացրել է այս տարվա մայիսի 2-3-ը Ալմաթիում (Ղազախստան): Հանդիպման հիմնական թեմաներն են`

1. ԱՊՀ երկրներում ժողովրդավարության զարգացումը եւ խոսքի ազատության ապահովումը:

2. Կենտրանական Ասիայում սոցիալ-դեմոկրատական զարգացման հիման վրա ապագայի ծրագրի մշակումը:

3. Խաղաղություն եւ անվտանգություն. փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորումը եւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Միջոցառման մասնակիցները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրներում առկա անվտանգության խնդիրների եւ այլ հրատապ հարցերի վերաբերյալ, օրինակ` Բելառուսում առկա իրավիճակը, որը շարունակում է մնալ ճգնաժամային:

Հանդիպումը վարել է «Ազատ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալպանդյանը, Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի և Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Տպել Տպել