- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Այսօր Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցն է

erit33 [1]Այսօր լրանում է արցախյան ազատամարտիկ, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցը:

Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր քայլերթ՝ դեպի Պռոշյան գյուղ:erit2 [2]

Երթը մեկնարկվեց «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից: Երիտասարդները կոչերով և պաստառներով իրենց բողոքը հայտնեցին, որ անցել է մեկ տարի, սակայն սպանության գործը դեռ չի բացահայտվել, և արդարության կոչ արեցին:

Նրանք պահանջեցին անհապաղ բացահայտել գյուղապետի սպանությունը: Պռոշյանում երիտասարդներն այցելեցին Զորաց պանթեոն, որտեղ եւ հանգչում է Հրաչ Մուրադյանը: Տեղի ունեցավ երդման արարողություն Հրաչ Մուրադյանի շիրիմին, և ՀԵՄ-ի երիտասարդները համալրեցին ՀՅԴ կուսակցության շարքերը: erit55 [3]

Այնուհետև երիտասարդները շարժվեցին դեպի գյուղապետարանի շենք, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ տեղի էր ունեցել դավադիր սպանությունը:

Տեղի ունեցավ նաև մոմավառություն Հրաչ Մուրադյանի սպանության վայրում տեղադրված հուշաքարի մոտ: