[1]ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը իր ծրագրային դրույթների համաձայն՝ սույն թվականի ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը խմբակցությունից ներկա էին պատգամավորներ Արմեն Սարգսյանը, Կամո Բարսեղյանը և Վահրամ Բալայանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ պատգամավոր Կամո Բարսեղյանը, միաժամանակ ներկայացնելով հանդիպման նպատակը:
Հանդիպումը ընթացավ երեք բաժնով:
Առաջի բաժնում պատգամավոր Արմեն Սարգսյանը ներկայացրեց Ազգային ժողովի և Ազգային ժողովում ՙԴաշնակցություն՚ խմբակցության գործունեությունը :
Իր խոսքում գյուղացիներին բացատրեց խմբակցության կողմից դեմ քվեարկած օրենքների նախագծերի պատճառները, խմբակցության կողմից բարձրացված հարցերը կառավարությանը, կազմակերպած միջոցառումների մասին, այն օրենքների նախագծերի մասին, որի շուրջ աշխատում են խմբակցության անդամները:
Երկրորդ բաժնում ներկայացրեց ՀՅԴ «Ապառաժ»ի շրջանի և ընդանրապես Դաշնակցության գործունեության մասին Արցախում, առանձնացնելով հատկապես գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման ոլորտում կատարած աշխատանքները, վերաբնակեցման քաղաքականությանն ուղղված աշխատանքները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործում խմբակցության և ՀՅ Դաշնակցություն կուսակցութան կատարած աշխատանքների մասին ավելի մանրամասնորեն ներկայացրեց պատգամավոր ընկ. Վահրամ Բալայանը: Իր խոսքում նա կարևորեց, որ այդ գործում ամենամեծ անելիքն ունի արցախցին, որի թիվ մեկ խնդիրը պետք է լինի երկրի շենացումը:
Գյուղացիներին ներկայացրեց, որ Դաշնակցությունը լինելով համահայկական կառույց, լուրջ աշխատանքներ է ծավալել ԼՂՀ ճանաչման գործընթացում և հիմանականում ՀՅԴ-ի միջոցով է, որ արդեն Ավստրալիայի Նոր Ուելս և ԱՄՆ հինգ նահանգներ ու մի շարք քաղաքներ ճանաչել են ԼՂՀ անկախությունը:
Վահրամ Բայայանը ներկայացրեց վերջերս Արցախում կազմակերպված խորհրդաժողովի մասին, որի հիմնական թեմաներն էին ԼՂՀ սոցիալ-տնտեսական վիճակը, վերաբնակեցման հիմնահարցերը, միջազգային ասպարեզում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական լոբբինգը չեզոքացնելը, Արցախի տնտեսական զարգացմանը նոր թափ հաղորդելը և միջազգային ճանաչմանն ուղված Դաշնակցության անելիքները:
Երրորդ բաժնում խմբակցությունը պատասխանեց բնակչության կողմից հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերվում էին գազի, հեռախոսակապի գներին, մեքենանեների տեխզնմանը, կրթական համակարգին և այլ ոլորտների:
Մի շարք հարցեր խմբակցությունը խոստացավ բարձրացնել Ազգային Ժողովում:
Հանդիպման վերջում Պատարա համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը, ինչպես նաև գյուղի բնակիչները շնորհակալություն հայտնեցին խմբակցությանը, նշելով որ նմանատիպ հանդիպումները երկուստեք շատ կարևոր են: Իր հերթին էլ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ավելացրին, որ գյուղացիները առաջացած հարցերի դեպքում չսպասեն նմանատիպ հանիպումների, որ կարող են գյուղապետի միջոցով կամ անձամբ ներկայացնել իրենց հուզող հարցերը:
Նշենք, որ «Դաշնակցություն» խմբակցությունը երկրորդ անգամ է հանդիպում կազմակերպում Պատարա համայնքում:
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության գրասենյակ