- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը հանձն է առել Քեսաբի դեպքերի մասին իրազեկումը ՄԹ քաղաքական շրջանակում

756625(1) [1]Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը հանձն է առել այդ երկրի քաղաքական շրջանակներում առաջ քաշել Քեսաբի հարցն ու կոչ է անում պաշտպանել անմեղ բնակիչներին, ովքեր ձգտում են ապրել իրենց բանակավայրում խաղաղ պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբից, հայտարարության մեջ նշված է, որ միջազգային հանրությունը պատասխանատու է Թուրքիայի կողմից ծայրահեղական խմբերին աջակցությունը դադարեցնելու համար: Բացի դրանից, միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել, որ անմեղ քաղաքացիների դեմ ռազմական ոտնձգություններն անընդունելի են և դեմ են միջազգային իրավունքին:

Հայտարարության մեջ հանձնախմբի ներկայացուցիչները ներկայացրել են մարտի 21-ին տեղի ունեցած քեսաբյան դեպքերը, որոնք հայկական սփյուռքին հիշեցնում են Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում` հայերի ցեղասպանության մասին:

Սիրիայի պատմական քրիստոնեական հայկական շրջանը` Քեսաբը, որը սահմանակից է Թուրքիային, հարձակման է ենթարկվել: Թուրքիան թույլատրել է օտարերկրյա գրոհայիններին հատել իր սահմանն ու հարձակվել խաղաղ բնակչության վրա: Քեսաբահայությունը տարհանվել է սեփական ուժերով ու հաստատվել Լաթաքիայում: Գրոհայինները գրավել են Քեսաբը, յուրացրել տեղի բնակչության ունեցվածքը, տներն ու եկեղեցին:

Քեսաբահայությունը ցանկանում է վերառադնալ իր բնակավայրն ու շենացնել այն:

armenoress.am