[1]Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով վարչապետի հրաժարականի փաստը:
Հարցին, թե սպասում էր դեպքերի նման զարգացում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե անակնկալ չէր, սպասում էինք նման զարգացում»։
Երբ է քառյակը պատրաստվում քննարկել Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ հետագա անելիքները՝ հարցին էլ ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց, որ առաջիկայում կհավաքվեն, կքննարկեն եւ որոշում կկայացնեն:
news.am