[1]
Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարը։ Այն ամփոփել է մարտ ամսին տեղի ունեցած մի շարք նահանգների խորհուրդների ընտրությունների արդյունքները« ուր կուսակցությունը բարելավել է իր արդյունքները և փոփոխություններ է կատարել կանոնադրությունում։
Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև Հունգարիայի, Բուլղարիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները։Լուրեր19.04.2011
Համագումարում Սերգեյ Միրոնովը հրաժարական է ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից եւ նոր նախագահ է ընտրվել ՌԴ Պետական Դումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Նիկոլայ Լևիչևը։
Միրոնովը ընտրվել է կանոնադրական փոփոխությամբ ամրագրված` կուսակցության պատգամավորների պալատի նախագահ։ Այս մարմնին մաս են կազմում տարբեր մակարդակի հինգ հազար պատգամավորներ։ Միաժամանակ Միրոնովը ունենալու է կուսակցության յուրաքանչյուր մարմնի ցանկացած որոշման վրա վետո կիրառելու իրավունք։ Դրանով նա պահպանում է կուսակցության փաստացի առաջնորդի հանգամանքը։
2007թ. հուլիսին, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия) կուսակցություններն Մոսկվայում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Երկու կուսակցություններն էլ անդամ են Ընկերվար միջազգայնականին (Սոցինտեռն)։
Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարը։ Այն ամփոփել է մարտ ամսին տեղի ունեցած մի շարք նահանգների խորհուրդների ընտրությունների արդյունքները« ուր կուսակցությունը բարելավել է իր արդյունքները և փոփոխություններ է կատարել կանոնադրությունում։
Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև Հունգարիայի, Բուլղարիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները։