Այս փուլում կուսակցությունների ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ օրակարգում չկա

աղվան1Երեկ Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը բացակայում էր ՀՅԴ-ն:

Հանդիպմանը ՀՅԴ-ի ներկայացուցչի բացակայությունը մի շարք հարցադրումների առիթ էր դարձել ԶԼՄ-ների համար:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, որ կուսակցության ղեկավարների հանդիպման հարցը բազմիցս քննարկվել է քառյակի նիստերի ժամանակ եւ այդ հարցը հիմնականում առաջ է քաշվել Ժառանգության կողմից: «Այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա: Քառյակի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն արտահայտել է իր ամբողջական տեսակետը: Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում: Մեր «այո»-ն՝ այո է եղել եւ մնում, «ոչ»-ը՝ ոչ»,-ասել է Աղվան Վարդանյանը:

Նա նաեւ ասել է, որ տեղյակ են եղել, որ հնարավոր է երեք կուսակցությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները հանդիպեն: ՀՅԴ-ն նորմալ է վերաբերվում այդ հանդիպմանը, ՀՅԴ-ի դիրքորոշումները մնում են նույնը:

Տպել Տպել