- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱԺ-ում արտահերթ նիստ ենք հրավիրելու եւ ՍԴ որոշումից բխող նոր օրենք ընդունենք

Այսօր Մատենադարանի մոտ «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: artcvik888 [1]

Նա նախ նշեց, որ կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումը իրականում մեծ հաջողություն է, որովհետև ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ օրենքի պարտադիր բաղադրիչը: «Ցավոք այն ոգևորությունը, որ ապրում էր ժողովուրդը ՍԴ որոշման օրը, իրենց հակաօրինական հայտարարություններով փորձեցին կոտրել որոշ պաշտոնյաներ, առանց հասկանալու, որ ոգևորված ժողովուրդն է, որ կարող է բարձր արժեքներ ստեղծել»,- ասաց Արծվիկ Մինասյանը` դատապարտելով այդ անձանց կեցվածքը, որով փորձ արվեց նսեմացնել ՍԴ որոշումը, թե իբր գումարները պետք է գանձվեն մինչև սեպտեմբերի 30-ը:

Արծվիկ Մինասյանը մանրամասն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ որևէ տրամաբանություն չկա, որ գումարներ հավաքագրվեն մինչև սեպտեմբերի 30-ը:dem1 [2]

Նրա խոսքով` անկախ այն բանից, թե ինչ համակարգ և օրենք է բերվելու նոր Կառավարության կողմից, հավաքագրված գումարները չեն կարող հաշվարկվել համակարգի մեջ, դրանք պետք է հետ վերադարձվեն, այդ դեպքում` ո՞րն է դրանք հավաքելու իմաստը: «Ի՞նչ ես ուզում դրանով անես, առավել ևս, որ մեխանիզմ չկա, որ այդ գումարները մտնեն բյուջե, ահա ինչու տրամաբանություն չկա շարունակել գումարների հավաքագրումը մինչև սեպտեմբեր, և այդ պահանջը հակաիրավական է»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ եթե վեճ կա ՍԴ վճռի 6 և 7 կետերի միջև, ապա պետք է առաջնորդվել այն կետով, որը բխում է քաղաքացու իրավունքներից, տվյալ դեպքում` 6-րդ կետով` մարդու սեփականության իրավունքի պաշտպանությամբ, այլ ոչ այդ իրավունքի ոտնահարմամբ:dem em1 [3]

Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկու օր առաջ հրապարակավ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հայտարարում են, որ քաղաքացիները պետք է վճարումներ կատարեն մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն ոչ ոք չի արձագանքել այդ հրավերին ու առաջարկին, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ժողովուրդը ճիշտ է: «Առաջիկայում ԱԺ-ն հրավիրելու է արտահերթ նիստ` ՍԴ վճռից բխող իրավիճակի քննարկման նպատակով և որպեսզի դատական վարույթ ներկայացվի ՊԵԿ-ի այն հրամանի հետ կապված, որ ավտոմատ պետք է հաշվարկվի գումարների գանձումը, և այդ հրամանը ճանաչել օրենսդրությանը և Սահմանադրությանը հակասող և անվավեր: Շարունակենք այս պայքարը, տեսնելով այստեղ հավաքված քաղաքացիներին, հավատում եմ, որ Հայաստանը պայծառ ապագա է ունենալու»,- ասաց Արծվիկ Մինասյանը: