- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՕՄ անդամների հետ

[1]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ՝ ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Հյուրերը երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ ՀՕՄ-ի կողմից Արցախում կատարված աշխատանքները՝ դրանք գնահատելով որպես հայրենասիրության լավագույն դրսեւորում:

Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: