- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայ Դատի Հոլանդիայի հանձնախումբը բողոքի ակցիա է իրականցնելու

Ապրիլի 22-ին Հայ Դատի Հոլանդիայի հանձնախումբը, Հաագայում համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների հետ, Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված բողոքի ակցիա են իրականացնելու:exern1

Ցույցն սկսվելու է Հաագայի Պլեյն հրապարակում` Հոլանդիայի խորհրդարանի մոտից, այնուհետև շարունակվելու է երթով դեպի Թուրքիայի դեսպանատուն, Քեսաբի դեմ ագրեսիան դադարեցնելու ու նոր ցեղասպանությունը կանխելու կոչերով:

Նույն օրը՝ երեկոյան, Հայ Դատի Հոլանդիայի հանձնախմբի Հ.Յ.Դ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամներն ու նրանց համախոհները Դեն Հաագում իրականացնելու են գիշերային քայլարշավ և մոմավառություն:

Մեկ այլ վայրում՝ Ալմելո հայաշատ քաղաքում, բացվելու է Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա:

Համալիրի հիմքի տուֆից տասնվեց խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Այդ օրը Հոլանդիայի, նաև հարևան երկրների հայաշատ վայրերից բազմաթիվ պատվիրակություններ են ժամանելու` հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշահամալիրին: