- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ջահերով ավանդական երթ Ապրիլ 24-ի նախօրեին

abril-24-logoՋահերով ավանդական երթ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Պատանեկան միությունները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2014թ. ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30-ին:

Երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:22478369

«Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը: Սիրելի երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը»,- ասված է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Պատանեկան միությունների եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարածած հաղորդագրության մեջ: