- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է Էրդողանի ուղերձին

logo-AMNՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` ապրիլի 24-ին ընդառաջ, որում Էրդողանը ցավակցում է հայերին:

«Ավելի հաճախ է Անկարան` միջազգային մեկուսացման պայմաններում, տարբեր ձեւակերպումներով հերքում Հայոց ցեղասպանությունը: Իր այսօրվա ելույթում վարչապետ Էրդողանը զուր փորձեր է անում` խուսափելու Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` դեռեւս անպատիժ մնացած միջազգային մասշտաբի հանցագործությունը հավասարեցնելով սովորայան երկկողմանի կոնֆլիկտի: Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի այս անսիրտ եւ ցինիկ դիրքորոշումը նպաստում է ճշմարտության հերքմանը եւ խոչընդոտում Ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- նշում է Արամ Համբարյանը:

Տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: