- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հարավային Ամերիկայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումները կամփոփվեն Արգենտինայի խորհրդարանի միջոցառումով

Արգենտինայի խորհրդարանի «Փասոս Փերտիտոս» սրահում ապրիլի 29-ին ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպմամբ տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: a€

Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններն Արգենտինայում և Ուրուգվայում մեկնարակել են դեռևս ապրիլի 15-ից:1

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում` ՀՅԴ «Էրդուարդո Սեֆերյան» ակումբում, ապրիլի 15-ին կայացել է Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբեր» տեսաերիզի ցուցադրությունը` հեղինակի մասնակցությամբ: Ապրիլի 24-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել, որից հետո` Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու արարողություն:

Նույն օրը արգենտինահայերը մասնակցել են Հայ Օգնության միության կողմից կազմակերպված արյունատվության: Տեղի է ունեցել նաև միջոցառում, որի ժամանակ ելույթներով են հանդես եկել թուրք մտավորական, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռագըփ Զարաքօղլուն և տեղական քաղաքական գործիչ Լեանդրո Տեսփուն` հայ համայքի ներկայությամբ:

Ապրիլի 24-ին հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունները կազմակերպել են ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն:_FOM11531

Ապրիլի 26-ին Բուենոս Այրեսում «Երկու 24, նույն պայքարը» փառատոնն է անցկացվել ՀՅԴ Արմենիա Երիտասարդական միության «Արշավիր Շիրակյան» մասնաճյուղի կողմից:

Ապրիլի 27-ին Մատաղօրհնության կարգ է մատուցվել Հարավային Ամերիկայի շրջանային վարչության և Բուենոս Այրեսի մասնաճյուղի կազմակերպությամբ:

Արգենտինայի Կորդոբա քաղաքում Ապրիլի 24-ին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և Սան Մարթին հրապարակում տեղական քաղաքական գործիչների ու հայ համայնքի անդամների ներկայությամբ միջոցառում անցկացրել:

Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում ապրիլի 21-26-ը կայացել է նկարների ցուցահանդես: Ապրիլի 23-ին Արդարության երթ է անցկացվել, որը կազմակերպել են համայնքի միությունների երիտասարդական կազմակերպությունները: Ուրուգվայի մշակույթի նախարարության սրահում էլ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրման պաշտոնական ներկայացումն է տեղի ունեցել:

Կայացել է ծաղկեպսակ դնելու արարողություն Անկախության հրապարկում: Ուրուգվայի սենատի նախասրահում անցկացվել է միջոցառում, որտեղ ելույթ են ունեցել Անիբալ Փերեյրան, Դանիել Ռատիոն, Պաբլո Իթուռալտեն, Ֆերնանդո Ամադոն և Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիքան: Ապրիլի 25-ին կայացել է Ռագըփ Զարաքօղլուի դասախոսությունը խորհրդարանին կից շենքում:

armenpress.am