- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ամերիկայի Հայ Դատի ներկայացուցիչները հանդիպել են Ջեյմս Ուորլիքի հետ

Ամերիկայի Հայ Դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ` Լեռնային Ղարաբաղի ապագայի առնչությամբ իրենց տեսակետներն ու ակնկալիքները փոխանակելու համար: warlick-belmont

Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը» պարբերականը:

«Դեսպանի հետ հանդիպման ընթացքում հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարները մի քանի կարևոր հարց են բարձրացրել և հնչեցրել են հայ համայնքի միաձայն դիրքորոշումը առ այն, որ ԼՂ խնդրի արդարացի լուծումը դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային լիարժեք ճանաչումն է:

Խնդրի ընդգրկուն և արդարացի լուծման հասնելու գործում Հայ Դատի ներկայացուցիչները կարևորել են բանակցություններին Արցախի մասնակցության հարցը:

Քննարկվել է Բաքվի կողմից ագրեսիվ հռետորաբանության հարցը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ն շարունակում է լռել` թույլ տալով Ադրբեջանի իշխանություններին սպառնալիքներ հնչեցնել Արցախի, Հայաստանի հասցեին:

Շեշտվել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է բարոյական հստակությամբ խոսել հարցի վերաբերյալ և Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի հարցում չեզոք դիրքորոշում ընդունելու փոխարեն աջակցել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Դեսպան Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազնիվ միջնորդի» հովանու տակ ընթացող բանակցություններին և խոստացել գտնել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատման հարցում համապարփակ լուծում:

ANCA-ի արևմտյան բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, դեսպանը այլ երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում նաև` Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան բաժնի և ՀՅԴ «Շանթ» ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման է մեկնել:

Այնուհետև, Ուորլիքը ընդունելություն է կազմակերպել Հայկական մշակութային հիմնադրամի գլխավոր գրասենյակում:

Ջեյմս Ուորլիքը նաև Ռոզա և Ալեքսա Փիլիբոսների անվան հայկական դպրոց է այցելել, որտեղ հյուրընկալել է 4-րդ և 6-րդ դասարանցիներին, ապա 8-րդ, 10-րդ և 12-րդ դասարանցիների մասնակցությամբ ընդհանուր հավաքին մասնակցել:

Հանդիպումների շարքը ավարտվել Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմ այցելությամբ: Արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի հետ զրույցի ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանման և եկեղեցիների ու գերեզմանոցների ավերման վերաբերյալ հարցեր»:

panorama.am