- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Կուտակայինի» մասով ոչ իշխանական չորս ուժերի արտահերթը դեռ քննարկվում է

Արմեն1ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է:

Այսօր այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Դրանց բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ, քանի որ «բավական ծավալուն» են: Միայն ասաց, որ դրանք բխում են ՀՅԴ-ի յոթ կետերից:

Մեր մյուս հարցին`քառյակում քննարկումներ ընթանո՞ւմ են կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու մասին, պարոն Ռուստամյանն ասաց, որ որոշում չկա, բայց քննարկումները շարունակվում են:

aravot.am