Բալեարյան կղզիները ճանաչել է Հայոց Ցեղասպանութինը


Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի բոլոր կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունմանը` 1915-1921թթ. դեպքերը որակելով որպես ցեղասպանություն:

«1915-1921թթ. հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համապատասխանում են 1948թ. ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության կոնվենցիայի «ցեղասպանություն» բնորոշմանը»,– ասվում է հռչակագրում։
Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանն իր ընդունած որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը:

«Ես կողմ եմ քվեարկում ցեղասպանությունների ճանաչման համար, մասնավորապես, հայերի, արդար դատի եւ անխուսափելի պատմական արդարության համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի կանխվեն հետագայում լինելիք ցեղասպանությունները»,- ասել է պատգամավոր Միխել Անջել Լլոջերը:

Իսկ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանն ասել է, որ դա մեկ մեծ քայլ է Հայերի ցեղասպանությունը ժխտողների դեմ պայքարում:

Բալեարյան կղզիները փոքր կղզեխումբ է Միջերկրական ծովում։ Կղզիները Իսպանիայի կազմում ունեն ինքնավար մարզի կարգավիճակ:

Բալեարյան կղզիների վարչական կենտրոնը Պալմա դե Մայորկան է:

Տպել Տպել