- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կալիֆորնիայի խորհրդարանական հանձնաժողովն ընդունեց ցեղասպանության թեման դասավանդելու օրինագիծը

aydinԿալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի՝ Վեհաժողովի հատկացումների հանձնաժողովը փակ քվեարկությամբ հաստատեց AB 1915 բանաձևի նախագիծը, որով երաշխավորվում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը դպրոցական լրացուցիչ ծրագրերում. հայտնում է «Ասպարեզ»-ը:

Եթե նահանգային խորհրդարանի երկու պալատներն ընդունեն բանաձևը, ապա այն կվավերացնի Կալիֆորնիայի նահանգապետը, նահանգի 7-12 տարեկան դպրոցականների համար նախատեսված՝ սոցիալական գիտելիք և պատմություն առարկայի լրացուցիչ դասընթացներում կխրախուսվի Հայոց ցեղասպանության, աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ նյութերի ընդգրկումը:

Բանաձևի նախագիծը, որը հեղինակել է Վեհաժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը, նաև երաշխավորում է, որպեսզի նահանգի կրթության վարչությունը 1915-ի ցեղասպանության թեմատիկ նյութեր ընդգրկի կրթադաստիարակաչական հրատարակություններում ևս:

aravot.am