- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կիպրոսի հայ համայնքը սատարում է Էլենի Թեուխարուսի թեկնածությունը ԵԽ ընտրություններում

elenԵվրոպական տարածքում մայիսի 25-ին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կիպրահայերը սատարելու են «ԵՄ-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեուխարուսի թեկնածությունը:

Այս կապակցությամբ ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ. «Այս ընտրությունները մեզ` կիպրահայերիս համար կարևոր լինելուց բացի, չափազանց կարևոր են նաև համայն հայության համար, քանզի վերընտրվելու համար իր թեկնածությունն է առաջադրել հայերի մեծ բարեկամ, դոկտոր Էլենի Թեուխարուսը: Նա հայության նկատմամբ իր սերն ու նվիրումը ցուցաբերել է ոչ միայն Արցախյան պատերազմի տարիներին, երբ, անձամբ ներկա գտնվելով ամենավտնագավոր գոտիներում, վիրահատել է ծանր վիրավորված հայ մանուկներին, այլ նաև հաջորդող տարիներին ու մինչ օրս անդադար պաշտպանում է Հայաստանի և հայության շահերը և անսակարկ նվիրումով ծառայում է Հայ Դատին: Նրա նախաձեռնությամբ կազմվել է «ԵՄ-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խումբը, հետագայում Թեուխարուսն ստանձնել է դրա նախագահությունը»:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ նրա ներկայությունը Եվրախորհրդարանում հրամայական անհրաժեշտություն է հայության համար, և կոչ է արվում մասնակցել քվերակությանը` քվեարկելով հայամետ պատգամավորի օգտին: