- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից Քեսաբի հարցով հստակ դիրքորոշում է ակնկալում

kessabԱմերիկայի Հայ դատի գրասենյակը շարունակում է ճնշում գործադրել Բարաք Օբամայի վարչակարգի վրա, որպեսզի ուղիղ պատասխան ստանա Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա հարձակման գործում Թուրքիայի դերի վերաբերյալ:ANCA

Հայ դատի գրասենյակը մասնավորապես նամակագրության մեջ է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հետ: Նամակներում կառույցը նշել է, որ ամերիկահայերը շատ անհանգստացած են «վարչակարգի շարունակական դժկամությունից՝ ուղիղ հարցին պարզ պատասխան տրամադրել»:

Նկատվում է նաև, որ իբրև ամերիկացիներ՝ մի ազգի ներկայացուցիչներ, որը ՆԱՏՕ-ի բերումով պարտավորություններ ունի Թուրքիայի հետ, իրենք՝ ամերիկահայերը, իրավունք ունեն իմանալու՝ արդյո՞ք ԱՄՆ-ի դաշնակիցը գործ է բռնել ծայրահեղականների հետ, որոնց Վաշինգտոնն «ահաբեկիչ» է որակում:

Հայ դատի գրասենյակը նշում է, որ ամերիկյան իշխանությունների հետաքննությունը ցույց է տվել, որ Թուրքիան իր դերակատարությունն ունեցել է, ուստի Օբամայի վարչակարգն այժմ պետք է հրապարակավ և շեշտակի հակադրվի Թուրքիային՝ «Ալ Կաիդայի» հետ դավեր նյութելու համար:

Մայիսի 2-ին Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը պատասխանել է ամերիկահայերին, որ ԱՄՆ-ն Թուրքիային հիշեցրել է իր՝ քաղաքացիական հասարակությանը պաշտպանելու պարտավորության մասին: Նա ընդգծել է, որ հայ քրիստոնյաները պետք է հնարավորություն ունենան՝ ապրել և բարգավաճել իրենց նախնիների հողերում: