- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ինչ է նշանակում ամբողջական իշխանափոխություն՝ ա՞նձ, թե՞ համակարգ

ՀՅԴ-ը կողմ է սահմանադրական բարեփոխումներին:

արծվիկԱյս մասին այսօր այդ բարեփոխումների քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Մենք այն ուժն ենք, որ ոչ միայն ողջունում է, այլեւ պատրաստ ենք ներգրավվել բովանդակին քննարկումների մեջ»,-նշեց նա:

Վերջինս ընդգծեց, որ իրենց համար գլխավոր խնդիրը՝ կարմիր թելի նման անցնող խնդիրը պառլամենտական կառավարման ձեւի հետէ կապված՝ իշխանությունների լիազորությունները հստակ սահմանազատող: Մինասյանը ցավում է, որ հայեցակարգում կառավարման ձեւը ներկայացվում է՝ որպես այլընտրանք:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ որևէ մեկը չի ասում, որ իշխանությունը վերարտադրվելու միտում չունի: «Իրենք են հայտարարում, որ Մելիք Ադամյանով են անցնելու, և բոլորիս խնդիրը պետք է լինի բացառել դա»,-նշեց նա:

ՀՅԴ պատգամավորը դիմելով ընդդիմադիրներին՝ նկատեց, թե հստակ պետք է պատկերևացում լինի՝ ինչ է նշանակում ամբողջական իշխանափոխություն՝ միայն անձերի փոփոխություն, թե ամբողջ համակարգի:

Ըստ նրա՝ եթե համակարգային փոփոխությունն է պահանջը, ապա սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են, և յուրաքանչյուր կուսակցություն իր առաջարկները պետք է ներկայացնի: Հակառակ դեպքում, եթե միայն անձի փոփոխություն կատարվի, Մինասյանը վստահ է՝ «ով էլ գա, կչարաշահի իշխանությունը: Ով էլ գա, պիտի իմանա, որ դրանից հետո չի կարող իշխանություն չարաշահել»:

Նա նաև ասաց, որ իշխանությունների նկատմամբ վստահության բացակայության պատճառներից մեկն էլ վատ դատական համակարգն է, և հենց սա զարգացնելու համար անհրաժեշտ են բարեփոխումները:

henaran.am