- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետը ներկայացրել է Մոսուլում հայ համայնքի վիճակը

մօսւլԻրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը, «Երկիրն այսօրին» հեռախոսակապով ներկայացնելով Իրաքի՝ երկու միլիոնից քիչ պակաս բնակչություն ունեցող Մոսուլ քաղաքի գրավումը, ասել է, որ այն շատ արագ է կատարվել, քաղաքային իշխանությունը, զինվորականները փախել են Մոսուլից, եւ ամբողջ բնակչությունը խուճապահար էր։

Պարույր Հակոբյանը նշել է, որ տեղի հայկական ընտանիքները փոխադրվել են երկրի հյուսիսային անվտանգ շրջաններ։

«Իրաքի կենտրոնական կառավարությունը պետք է հարձակում կազմակերպի, բայց դեռ էական ոչինչ չի կատարվում։ Քաղաքի ծայրամասերում է ինչ-ինչ գործողություններ կատարվում։ Նկատեմ, որ դեռ տարիներ անց Մոսուլում 2000-3000 հայ էր ապրում, գործում էին հայկական տարբեր կազմակերպություններ, բայց քանի որ հայությունը գնալով պակասեց, միայն եկեղեցին էր գործում,- ասաց» Հակոբյանը։