Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մասնավորապես 2013 թվականի բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առընչվող հարցեր:
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը վարչապետին է ներկայացրել համայքներում հանդիպումների ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերը:
Խմբակցության կողմից ներկայացվեց նաեւ կրթական ոլորտին առնչվող բարեփոխումների, ենթակառուցվածքների, գյուղերում խմելու ջրի հետ կապված եւ այլ հարցեր:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը` կարեւորելով խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում, ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ: Անդրադառնալով կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցերին` կառավարության ղեկավարը կիսեց կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության հարցը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների գնահատմամբ` կառավարության ղեկավարության հետ կայացած հանդիպումը կառուցողական էր:
aparaj.am