- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանդիպում ԵԽԽՎ համազեկուցողների հետ

maxresdefaultԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նրանց հետաքրքրել են սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը: Համազեկուցողներն ավելի շատ հարցրել են, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, և այդ փոփոխությունների նկատմամբ ի՞նչ դիրքորոշումներ ունեն կուսակցությունները:

Քննարկվել են նաև Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր, ինչպեսև Հայաստանի եվրաինտեգրման ու Եվրասիական տնտեսական միությանը միանալուն առնչվող դիրքորոշումները:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ համազեկուցողները չեն բարձրացրել Մարտի 1-ի հետ կապված հարցեր, փոխարենը հետաքրքրվել են ինչ-որ 15 քաղբանտարկյալների մասին:

Համազեկուցողները, սակայն, չեն հայտնել նրանց անունները, Արմեն Ռուստամյանն ինքն էլ չգիտեր, թե նրանք ում են նկատի ունեցել:

Համազեկուցողներին քաղբանտարկյալների մասին տեղեկություններ տվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ երեկ նրանք հանդիպել են:

1in.am