- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Կալիֆորնիայի Սենատի նոր ղեկավարին

Նորա Հովսեփյան

Նորա Հովսեփյան

ԱՄՆ Կալիոֆորնիա նահանգի Սենատի նախագահ Դարել Սթայնբերգը սենատի անդամներին է ներկայացրել իր հաջորդին՝ Քևին Դե Լեոնին, ով Սենատի ղեկավարի պաշտոնում ընտրվել է միաձայն քվեարկությամբ:

Քևին Դե Լեոն

Քևին Դե Լեոն

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Քեվին Դե Լեոնն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2014թ. հոկտեմբերի 15-ից:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հանձնախումբը շնորհավորում է Քևին Դե Լեոնին` նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք աշխատելու Սենատի հետ նրա ղեկավարությամբ»,- ասել է նա:

Նշվում է, որ Դե Լեոնը միշտ հանդես է եկել ամերիկայահերի և, ընդանրապես, հանրության շահերից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման հարցերում:

armenpress.am