- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հոլանդիայի Օվերեյսել մարզի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

217525Հոլանդիայի Օվերեյսել մարզի խորհրդարանը 2014 թ. հուլիսի 2-ի նիստում ընդունել է բանաձեւ, որտեղ արտահայտված է խորհրդարանի դիրքորոշումը անցած հունիսի մեկի թուրքական կազմակերպությունների բողոքի ցույցի հանդեպ, որն ուղղված էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ:

Այս մասին հաղորդում է Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան:Оверсейл

Այդ ցույցի ընթացքում եղել են հայ ժողովրդի հասցեին անարգալից, զրպարտական եւ վիրավորական արտահայտություններ, որտեղ կոպտորեն հերքվել է հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը, որ ներկայացրել են Քրիստոնեական միություն (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP), Ազատության համար կուսակցություն (PVV) եւ Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցությունների պատգամավորները վկայակոչում է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների եւ պոնտացի հույների), գազանաբարո ջարդերը:

Բանաձեւը հրաժարվում է ցեղասպանությունը ժխտողների բողոքի ցույցից եւ հայտնում է, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը, անդրադառնալով 2004 թ. Հոլանդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւին: Սրանով մարզային խորհրդարանը հայերին ազդանշան է տալիս, որ նրանք իրավունք ունեն ունենալու իրենց զոհերի ոգեկոչման արժանի վայր:

2014 թ. հունիսի 1-ի թուրքական հանրահավաքի արտահայտությունների դեմ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը) անցած շաբաթ գանգատ են ներկայացրել Հոլանդիայի իրավապահ մարմիններին:

news.am