- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

2015-ին ընդառաջ Թուրքիայից տարածվող հայտարարություններն ու հերքումները

Քննարկում

Այսօր, հուլիսի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում` Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունների, ապա դրանց պաշտոնական հերքումների շուրջ:big_4254430a1

Բանախոսել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար` Արա Պապյանը: Տեսակապով քննարկմանը միացել է նաև թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջը:

Ծրագիրը վարում էր հանրային լրագրության ակումբի հայ-թուրքական ծրագրերի համակարգող` Լիլիթ Գասպարյանը:

Օրեր առաջ թուրքական «Թարաֆ» թերթը հոդված էր հրապարակել, որտեղ ասված էր, որ նախագահի թեկնածու Էրդողանը մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և նույնիսկ բացել Հայաստանի հետ սահմանը: Հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այդ լուրը:

Արդյո՞ք դա ապատեղեկատվություն էր, թե՞ փորձ է արվում ցույց տալ աշխարհին, որ Էրդողանի ղեկավարման արդյունքում դրական տեղաշարժեր կարող են լինել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

kiro-manoyan-620x300

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծիք է հայտնել, որ 2015թ-ին ընդառաջ Թուրքիայի կողմից տեսնելու են տարբեր հնարքներ, որոնք պետք է պատրանք ստեղծեն, իբրև թե կա ինչ-որ գործընթաց Հայաստանի հետ հարաբերություններում:

Իրականում, ըստ Կիրո Մանոյանի, դա տեղի չի ունենա ոչ Հայաստանի հետ, ոչ էլ հայության հետ, այն պարզ պատճառով, որ Թուրքիան միշտ ասել է, որ մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, ինքը չի նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ: Դրա մասին վերջերս խոսել է Թուրքիայի արտգործնախարար Դավըթօղլուն թուրքական ամսագրերից մեկին տված գիտական հոդվածում: «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններով, սակայն 2015-ին ընդառաջ անընդհատ փորձելու են ցույց տալ, թե իբր գործընթաց կա»,- ասել է Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարություններին` մասնավորոպես, որ «Թարաֆ» թերթի տեղեկություններով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել, Մանոյանը նշել է. «Էրդողանը փորձում է իր իմիջը փոխել, ցույց տալ, իբր ինքը այնքան էլ վատը չի: Այդ պատճառով էլ ցույց է տալիս, թե իբր քրդերի, Հայաստանի հետ փորձում է հարցերը լուծել: Ռուսաստանն էլ իրականում շահագրգռված չէ, որ սահմանը բացվի, ընդհակառակը` արևմուտքն է շահագրգռված թուլացնել Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, սահմանը բացելու միջոցով»:

Կիրո Մանոյանը դարձյալ հնչեցրել է բազմիցս արտահայտած այն տեսակետը, որ Հայաստանը պետք է ետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, որովհետեւ հենց դրանք հնարավորություն են տալիս Թուրքիային Ղարաբաղի հարցում ինչ որ դերակատարում ստանձնել ու ցույց տալ միջազգային հանրությանը, թե երկու երկրների միջև գործընթացներ են տեղի ունենում:

Թուրքիան որոշ ձևական քայլեր կարող է ձեռնարկել սահմանի բացման ուղղությամբ

big_517b17a8b (1)ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, չի բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան որոշ ձևական քայլեր կարող է ձեռնարկել սահմանի բացման ուղղությամբ, բայց, ի վերջո, սահմանը չի՛ բացվի գոնե Հայաստանի ու հայաստանցիների համար:

Ժամանակավոր այն հնարավոր է բացվի՝ շատ խիստ սահմանափակումներով, օրինակ՝ օտար բեռի կամ օտարեկրացիների համար։ Փոխարենը արտաքին աշխարհին Թուրքիան կարող է հայտարարել, որ բացել է Հայաստանի հետ փակ սահմանը և, ըստ էության, քայլ է արել հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

«Անցակետերը բացվի երրորդ կողմի քաղաքացիների համար, վերջը՝ բացվի երրորդ կողմի բեռնափոխադրման համար, վերջը՝ բացվեն երկու երկրների կարճ ժամանակով այցելությունների համար և այլն, և այլ։ Այսինքն պետք չէ բացառել, որ իսկապես կարող է նման քայլ նույնիսկ ձեռնարկվի Թուրքիայի կողմից։ Սա պարզապես ցույց է տալիս, որ տեսեք ինչ-որ բան անում ենք, և կարող են հուլիսին էլի փակել, օրինակի համար, եթե հանկարծ մարտին բացեցին, շաբաթը երեք օր, չորսական ժամով օրը, օրինակ եմ տալիս, չի բացառվում հուլիսին էլի փակեն ինչ որ պատճառով։ Հիմնական տեղաշարժ չի լինի, կարծում եմ դա առարկելու շատ տեղ չունի», – ասաց Մանոյանը։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին՝ Կիրո Մանոյանը համոզված է, որ Հայաստան – Թուրքիա հարաբերություններում Ռուսաստանը որևէ դերակատարություն չունի: Ավելին՝ Մանոյանը համաձայն չէ այն մեկնաբանություններին, որ Ռուսաստանը կստիպի Հայաստանին ղարաբաղյան որոշ տարածքներ զիջել սահմանը բացելու դիմաց։ Ըստ Մանոյանի՝ Ռուսաստանը իրականում շահագրգռված չէ, որ սահմանը բացվի:

«Ռուսաստանը իրականության մեջ շահ չունի Հայաստան – Թուրքիա սահման բացվելուց, Հայաստան – Թուրքիան սահման բացելու ուզող երրորդ կողմի գլխավոր նպատակներից մեկը ռուսական ազդեցության նվազեցումն է տարածաշրջանում։ Դրա համար էլ Թուրքիայի արևելյան գործընկերներն ուզում են, որ Հայաստանի հետ սահմանը բացվի, որպեսզի արդեն սկսեն չհանդուրժել իրանական ազդեցություն, ռուսական ազդեցություն մեր երկրի մեջ, մեր երկրի հետ», – ասաց Կիրո Մանոյանը:

azatutyun.am