Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի գլխավորած ամերիկահայ գործարարների պատվիրակությանը եւ քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Արցախի նախագահի կողմից կարեւորվել է Սփյուռքի ներդրումն Արցախի զարգացման եւ շենացման գործում՝ արժեւորելով նաեւ սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
aparaj.am