- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Համահայկական Խորհրդաժողով

[1]
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 10-12-ը ՀՅԴ «Արամ Մանուկյան» Երիտասարդական կենտրոնում, Երեւան, տեղի կունենա ՀՅ Դաշնակցության երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչների համահայակական խորհրդաժողով:

Ժողովը ունկնդրելու է միությունների անցնող միամյա գործունեություն զեկույցները, անդրադառնալու է ձեռքբերումներին ու բացթողումներին, քննարկելու է հայ երիտասարդության խնդիրները Հայաստանում եւ Սփյուռքում, ինչպես նաեւ մշակելու է գործունեության ծրագիր՝ առաջիկա չորս տարվա համար:
Խորհրդաժողովի բացումից առաջ, դեկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 10:00-ին, մասնակիցները այցելելու են Եռաբլուր եւ ծաղկեպսակ են զետեղելու զոհված ազատամարտիկների շիրիմներին։