- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նաումը դեմ է ադրբեջանական փառատոնին

[1]
-Ադրբեջանը փորձում է իր հակահայկական քարոզչությամբ ազդել համաշխարհային հասարակական կարծիքի վրա

– ադրբեջանական մտավորականության որեւէ ներկայացուցիչ չի դատապարտել իր երկրի հակահայ քաղաքականությունը, հակառակը’ ադրբեջանական մտավորականությունը բոլոր միջոցներով նպաստում է սեփական երիտասարդության մեջ հակահայկական հիստերիայի տարածմանը

– ընդամենը մի քանի օր առաջ Իլհամ Ալիեվը Հայաստանը կոչում էր «ադրբեջանցիների պատմական հայրենիք»

Այս պայմաններում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը մենք համարում ենք սրբապղծություն եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հադեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում:

Հարգանքներով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն