Միջոցառում Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում


ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունը Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան 19-րդ դպրոցում: Դպրոցի տնօրեն Հասմիկ Ղարիբյանը շնորհակալություն հայտնեց անակընկալի համար եւ հույս հայտնեց, որ մեծ մտավորականի անվան դպրոցի եւ ուսանողական միության գործակցությունը կունենա բեղուն շարունակություն:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը, ողջունելով միջոցառումը, ներկայացրեց Նիկոլ Աղբալյանի կյանքն ու գործունեությունը, համոզմունք հայտնեց, որ դպրոցի աշակերտներն ու ուսանողները բարձր կպահեն մեծ մտավորականի անունը եւ կլինեն նրա դավանած արժեքների կրողը: Լիլիթ Գալստյանը «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միության անունից գրքեր նվիրեց դպրոցի գրադարանին:

Միջոցառումը շարունակվեց Նիկոլ Աղբալյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրումով: Ուսանողական միությունը, ֆիլմը, Նիկոլ Աղբալյանի դիմանկարը եւ նրա գրքերը նվիրեց դպրոցի գրադարանին: Եզրափակելով միջոցառումը` ուսանողական միության վարչության անդամ Հ.Մելիքյանը հավաստիացրեց, որ հետամուտ են լինելու դպրոցի հետ համագործակցությունը խորացնելուն:

Տպել Տպել