- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արցախի անկախությանը աջակցող բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆոռնիայի սենատում

dAYBYxEStunLfF0w8TQlM5pD7J [1]ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախությանը աջակցող բանաձևը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ապա բանաձևը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, որն այսօր կդրվի քվեարկման:

Բանաձևն աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին` զարգանալ որպես ազատ և անկախ պետություն: