- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բանաձեւ՝ Արցախյան հակամարտության մասին

[1]
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 2010թ. նոյեմբերի 15-16-ին, Փարիզում, մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի (êáóÇÝï»ñÝ) Խորհուրդի ժողովին։ Ժողովի ավարտին, Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հետեւյալ բանաձեւը.

Առաջնորդվելով այս տարվա ընթացքում Երեւանում եւ Բաքվում գումարված ժողովների արդյունքներով, որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ` անկախ իրենց տարակարծություններից եւ կարգավորման պատկերացումներից, գնահատում ենք անդամ կուսակցությունների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների՝ մյուս երկրից Ընկերվար Միջազգայնականի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը, համարում շատ դրական երեւույթ։
Մենք այժմ տեսնում ենք հնարավորություն եւ անհրաժեշտություն՝ օգտվելու առկա հիմքերից, երկխոսություն եւ վստահություն կառուցելու, թե՛ Ընկերվար Միջազգայնականի ներսում եւ թե՝ այդ երկրների քաղաքական դաշտում։
Խիստ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ տանել այդ երկու երկրների միջեւ, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Ընկերվար Միջազգայնականը, որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածին չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու եւ շարունակելու համար՝

ա. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացումը եւ տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ.

բ. Երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում.
գ. Կոչ անելով հարգել 1994թ. զինադադարի համաձայնագիրը եւ հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ՝ դիպուկահարների կրակից.
դ. Կոչ անելով կողմերին հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք՝ համարժեք, հավասարաչափ եւ միաժամանակյա փոխզիջումների հասնելու համար:

Փարիզ, 16 նոյեմբեր, 2010