- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նինոծմինդայում բացվել է երիտասարդական կենտրոն

Fotor0908125918 [1]Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի է ունեցել տեղի երիտասարդական կենտրոնի բացման արարողությունը։

Կենտրոնը բացվել է Հայ Օգնության Միության Ջավախքի օժանդակության ծրարգրերի շրջանակներում։ Մինչ Նինոծմինդայի կենտրոնի բացումը, հանձնախումբը հովանավորել էր Ախալքալակի եւ Ախալցխայի նմանատիպ այլ կենտրոնների կառուցումը։

Կենտրոնի բացմանը ներկա են եղել Ջավախքի շրջանների ղեկավարները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաեւ հատուկ այդ նպատակով Ջավախք ժամանած Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքի քաղաքապետարնի պատվիրակությունը, Ֆրանսիայից, Լիբանանից, Իրանից ժամանած մեր հայրենակիցների պատվիրակություններ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել կենտրոնի կառուցման եւ կահավորման աշխատանքներին։

Երկհարկանի շենքում գործելու են տարբեր խմբակներ, լսարաններ, համարգչային կենտրոն, գրադարան։ Կենտրոնը բավարարելու է Նինոծմինդայի հայ երիտասարդների հոգեւոր-մշակութային կարիքները։ Բացման արարողությանը մասնակցել է նաեւ «Երկիր Մեդիայի» նկարահանող խումբը, հատուկ ռեպորտաժը կներկայացնենք փոքր-ինչ ուշ։

yerkirmedia.am