- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ցանկացած քաղաքական պրոցես ՀՅԴ-ի հետ մի զարգացում է եւ բոլորովին այլ՝ առանց ՀՅԴ-ի

Fotor0912133146 [1]ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ չի բացառում, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, որը մեկ ամսից արդեն պատրաստ կլինի, շատ հարցեր բաց կմնան:

Վարդանյանն ընդգծեց, որ երբ սկսվեն համակարգային քննարկումները քաղաքական ուժերի հետ, կարևոր է, որ ուղղություններ բացվեն ու քաղաքական ուժերը պատկերացնեն, թե ինչ են ուզում: «Քառյակի հետ համագործակցությունը սառեցնելու խնդիր չկա, որովհետև բոլորը գիտեն քառյակի ձևաչափի բանաձևը: Որտեղ կտարբերվեն մեր մոտեցումները, ուրեմն կտարբերվեն , կարող ենք աշխատել եռյակով էլ, վեցյակով էլ, ինչպես եղավ սահման գնալիս»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Արդյոք՞ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում չկան ակնարկներ արտահերթ ընտրությունների մասին, Աղվան Վարդանյանը նշեց, որ կա հայտնի խոսք, որ ընտրությունների սկսվում են ընտրությունների հաջորդ օրը, և ուրեմն ամեն մեկը ազատ է իր պատկերացումները շարադրելու հարցում:

Աղվան Վարդանյանի խոսքով` վերջին շրջանում շատ է խոսվում քառյակի ուղղվածության, կամ նրա ներսում հակասությունների մասին, բայց քառյակի բոլոր գործընկերները ունեն ներքին համոզմունք, որ Դաշնակցության դերակատարությունը բոլոր գործընթացներում էական է ու վճռական: «Որևէ քաղաքական ուժ գիտակցում է, որ որևէ գործընթացներում առանց Դաշնակցության մասնակցության ընթացքը տասնապատիկ ավելի դժվար է լինելու, և պետք չէ այլ ուղղություներով շեղել այդ գիտակցությունը: Ցանկացած քաղաքական պրոցես ՀՅԴ-ի հետ մի զարգացում, բոլորովին այլ է` առանց Դաշնակցության»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ծառուկյանն ասաց բոլորովին նոր բան

աղվան1 [2]
ՀՅԴ-ն համոզված է, որ կառավարման գործող համակարգը` թե’ իր բովանդակային, թե’ գործառնական առումով, խնդիրները լուծում է ի շահ Հանրապետական կուսակցության:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` նշելով, որ գործող համակարգը ոչ ոքի չի բավարարում. երբ հանրապետության նախագահն ու մեծամասնությունը նույն թիմից են, ուստի` նախագահական համակա՞րգ է, թե՞ գերնախագահական համակարգ՝ որոշումները կայացվում են դարձյալ Մելիք-Ադամյանում:

Ըստ պատգամավորի` սահմանադրական բարեփոխումները պետք է իսկապես համակարգային խնդիրներ դնեն, որոնք կառնչվեն պետության բովանդակությանը, որովհետև պետությունը և անկախ պետականությունը, ի վերջո, միայն ձև չեն և միայն արտաքին ատրիբուտները չեն, այլ պետք է ունենան շատ խորը, ժողովրդի հոգևոր-մշակութային փորձից բխող բովանդակություն: «Մենք խորապես համոզված ենք, որ մեր պատկերացրած փոփոխությունների պարագայում նվազելու է իշխանության` վերատադրվելու հնարավորությունը` ապակենտրոնացնելով իշխանությունը և որոշումների կայացումը դարձնելով ավելի թափանցիկ»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ եթե մեխանիզմները ճիշտ ձևով ներդրվեն, ապա համակարգը կնվազեցնի անձերի դերակատարումը` հանգեցնելով դրական փոփոխությունների:

Լրագրողների այն հարցին, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ-ի տարաձայնությունները քառյակի մյուս երեք ուժերի հետ արդյոք՞ կսառեցնեն քառյակին անդամակցությունը, և արդյոք՞ դա չի նշանակում ՀՅԴ-ի համագործակցություն իշխանությունների հետ, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ կա ձևակերպումները ճշտելու և հստակեցնելու խնդիր, որովհետև, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, Դաշնակցությունը իշխանությունների հետ համագործակցելու խնդիր չունի, Դաշնակցությունը ունի իր պատկերացումները, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, որոնք նոր չեն:

Աղվան Վարդանյանի խոսքով` քիչ ժամանակ է մնացել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական մշակմանը: «Մենք ասում ենք, որ այն ուժերին, որոնք կողմ են համակարգի փոփոխությանը` եկեք, միասին մշակենք, համաձայնեցնենք մեր փաթեթը և առաջարկենք: Եթե մենք միասին կազմենք այդ փաթեթը, կարծում եմ` ավելի ուժեղ կլինեն մեր դիրքերը: Անիմաստ է` չգնալ սահմանադրական փոփոխություններին, եթե մենք դրան կողմ ենք: Հակված եմ մտածելու, որ քառյակի որոշ ուժեր, ՀԱԿ-ին հանենք, որովհետև ՀԱԿ-ը խորհրդարանական համակարգին է սկզբունքորեն դեմ, և այս առումով մեր տարաձայնություններն ակնհայտ են, մյուսների հետ կապված` օրինակ` երեկ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ասաց բոլորովին նոր բան, քան ԲՀԿ խմբակցությունը, որ` քանի դեռ չի տեսել հայեցակարգը, ի՞նչ խոսի: Ես նման բան չէի լսել ԲՀԿ-ից: Մեր ասածը դրա շարունակությունն է` ի՞նչն է խանգարումպատկերացնել քո առաջարկությունների փաթեթը և դնել թե’ հասարակության, թե’ իշխանության սեղանին: Դա ավելի պրագմատիկ մոտեցում է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ քառյակի որոշ ուժերի տեսակետները մոտենում են ՀՅԴ-ի տեսակետներին, իսկ «Ժառանգությունը» դեռ քննարկելու է սահմանադրական փոփոխությունների հարցը:

yerkir.am