- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Եւրոպական ընկերվարական երիտասարդների խորհրդաժողովին

Fotor01009122545 [1]2014 թ. հոկտեմբերի 2-5-ին, Բրիւսէլում տեղի ունեցաւ Եւրոպական ընկերվարական երիտասարդներ կազմակերպութեան (www.youngsocialists.eu) հրաւիրած խորհրդաժողովը, Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան գրասենեակում (www.pes.eu)։

Խորհրդաժողովի ընդհանուր բնաբանն էր «Բարեփոխումները Ե.Ը.Ե.-ում»։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը մէկ ներկայացուցչով` Սարինէ Աբրահամեան, Նիդերլանդներ, մասնակցեց այդ խորհրդաժողովին։

Խորհրդաժողոժի բացմանը ելոյթով հանդէս են եկել Ե.Ը.Ե.-ի Ընդհանուր քարտուղարը և Ե.Ը.Կ.-ի ներկայացուցիչը, ովքեր կարևորել են բարեփոխումների հարցը երկու կազմակերպութիւններում։

Երեք օրերի ընթացքում մասնակիցներն ունկնդրել են դասախօսութիւններ` «Համեմատութիւն եւրոպական ընկերվարական շարժման պատմութեան և ներկայիս պատկերի միջև», «Ժողովրդավարութեան ամրապնդումը երիտասարդական շարժման մէջ» և այլ նիւթերի կապակցութեամբ։

Մասնակիցները բաժանուել են 7 խմբի, որոնցից ամէն մէկը քննարկել է մէկ նիւթ` մօտեցում և առաքելութիւն, անդամ կազմակերպութիւնների մասնակցութիւն, նիւթական հարցեր, քուէարկութեան համակարգ և այլն, և վերջում ներկայացրել խմբի տեսակէտը։

Եւրոպական ընկերվարական երիտասարդներ կազմակերպութեան նախագահութիւնը խմբերից ստացած տեսակէտները քննարկելուց յետոյ, դրանք կուղարկի անդամ կազմակերպութիւններին` առ ի քննարկում, որից յետոյ վերջնական տարբերակը կը քննարկուի կազմակերպութեան ընդհանուր համագումարում։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
09 հոկտեմբեր, 2014 թ.
Երևան