Հարցնում է Արմեն Ռուստամյանը
[1]Արմեն Ռուստամյանը գիտեր, որ Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ։ Այդ պատճառով էր Դաշնակցությունն ուզում փոխել Սահմանադրությունը. «Մենք ասում էինք, որ նախագահի պաշտոնը էդ լիազորություններով վերացնել հիմա, ոչ թե նախագահի աթոռից հետո, որովհետեւ ով գալիս է էդ նախագահի աթոռին նստում է, բացարձակապես չի մտածում էդ համակարգը փոխելու մասին»։
Դաշնակցական պատգամավորը դեմ չէ, որ ընդդիմադիր եռյակը հենց այսօր իշխանափոխություն անի, իրենք էլ էին իշխանափոխություն ուզում, բայց ամբողջական, ոչ թե մարդկանց. «Մարդափոխությանը մենք դեմ ենք»։
Արմեն Ռուստամյանը դեռ չգիտի, թե ընդդիմադիր եռյակի նախաձեռնած անհապաղ իշխանափոխությունը խաղաղ է լինելու, թե արյունահեղությամբ։ Բացի դրանից, դաշնակցական պատգամավորը պետք է իմանա, թե ովքեր են լինելու զոհերը. «Այդ, էսպես ասած, զոհվողներն ովքե՞ր են լինելու՝ առաջնորդողների՞ց, թե հասարակ ժողովրդից, որովհետեւ ով եկավ անհապաղ իշխանափոխության ծրագրով, նախ եւ առաջ հավաստիացրեց մարդկանց, որ բացի իրենցից ոչ մի զոհ չի պահանջվելու։ Բայց պահանջվեց»։
a1plus.am