[1]Հեղափոխական եւ քաղաքական գործիչ Իշխան Հովսեփ Արղությանը ծնվել է Լոռիի Սանահին գյուղում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը:
Ուսուցչական և հեղափոխական աշխատանքներ է վարել Տրապիզոնում և Թավրիզում:
Զինատար խմբեր է առաջնորդել դեպի Երկիր:
Մասնակցել է Դերիկի կռիվներին և Խանասորի արշավանքին:
Նշանակվել է Կամավորական 7-րդ գնդի հրամանատար:
Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանը Թեհրանում:
Մահացել է հոկտեմբերի 15-ին Փարիզում, 62 տարեկան հասակում:
Եղել է ՀՅԴ ակնառու գործիչներից մեկը: