- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայ դատը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին

780155(1) [1]Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակը Մարդասիրական մրցանակ կշնորհի Մերձավոր Արևելքի հիմնադրամին` Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և վերահաս ոչնչացումից հարյուր հազարավոր հայերի փրկելու համար:

Համաձայն «Ասպարեզ» պարբերականի, մրցանակը կշնորհվի նոյեմբերի 2-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի ամենամյա ընդունելության ժամանակ:

Մերձավոր Արևելքի հիմնադրամը իրավահաջորդն է հանդիսանում 1919թ. օգոստոսի 6-ին ստեղծված Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի, որը, հիմնվելով որպես ժամանակավոր կոմիտե, ժամանակի ընթացքում վեր է ածվում մի խոշոր կազմակերպության: Ի սկզբանե իր առջև դնելով 100.000 դոլար հավաքելու անհրաժեշտությունը` գործունեության տասնհինգ տարում Նպաստամատույցն ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում է իրականացնում Հայոց ցեղասպանության գաղթականների և որբերի փրկության գործում: Այդ մարդասիրական առաքելությունն իրականացվում էր ամերիկյան գործիչների և միսիոներների կողմից, որոնցից երեսունն այդ տարիներին ամենատարբեր հիվանդությունների և պատահարների զոհը դարձան: