- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Մրցանակ ԼՂՀ Նախագահին

բակկօօ [1]Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարժանանա Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության մրցանակին»:

Մրցանակը ԼՂՀ Նախագահին կշնորհվի նոյեմբերի 2-ին կայանալիք ամենամյա ընդունելության ժամանակ:

«Մենք խորապես շնորհակալ ենք Նախագահ Սահակյանին Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում իր շարունակական նվիրվածության համար` երաշխավորելով տարածաշրջանի աննախադեպ զարգացումը և վարելով այնպիսի քաղաքականություն, որն անցած տասնամյակներին համաշխարհային քարտեզի վրա ձևավորեց Արցախը` որպես ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված խաղաղասեր հասարակություն»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի նախագահ Նորա Հովսեփյանը:

Ընդունելության ժամանակ նաև «Մարդասիրական մրցանակ» կշնորհվի Մերձավոր Արևելքի հիմնադրամին` Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և վերահաս ոչնչացումից հարյուր հազարավոր հայերի փրկելու համար: