[1]Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնում Կանադայի կառավարությանը և զինված ուժերին` երկրում անվտանգության ապահովման համար:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) նոյեմբերի 11-ին նման կերպ շնորհավորել է Կանադայի կառավարությանը Հիշատակման օրվա կապակցությամբ:
«Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից 100 տարի անց մենք առավելապես հիշում ենք ենթասպա Պատրիս Վինսենտին և կապրալ Նաթան Գիրիլոին, ովքեր զոհվեցին Կանադայի հողի վրա կատարած հարձակումների ժամանակ: Այդ ամենը ստիպում է մեզ հիշել մեր ազատության համար վճարած բարձր գնի մասին և այն, որ Կանադան պետք է շարունակի պաշտպան կանգնել իր բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
armenpress.am