- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԿԲ-ն փորձում է շուկայից վերացնել խուճապային տրամադրությունները

արծվիկ1 [1]«Դրանով Կենտրոնական բանկն ուզում է ասել, որ խուճապի մատնվել պետք չէ, մենք ունենք անհրաժեշտ պաշարները և կարող ենք ապահովել արտարժույթի պահանջարկը, որպեսզի տատանումները կտրուկ չլինեն»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԿԲ-ի երեկվա հայտարարությունը, որ յուրաքանչյուր օր սակարկության միջոցով իրականացվելու է արտարժույթի վաճառք՝ նախապես հրապարակած առավելագույն քանակով:

Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը դա անում է, որպեսզի շուկայից հանի խուճապային տրամադրությունները և սպեկուլյատիվ նկատառումները:

«Այն բոլոր սուբյեկտները, ովքեր խուճապային տրամադրություններով արտարժույթ ձեռք կբերեն, կարող են հետագայում նաև վնասներ կրել արտարժութային կուրսի իջեցման հետևանքով»,- հավելեց նա:

1in.am