- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայապատկան տարածքների համախմբման ծրագիրը

[1]

Մեծ տերությունների ուշադրությունը Հայկական հարցին բեւեռելու համար 1896-ի օգոստոսի 14(26)-ին ՀՅԴ-ն իր Կ.Պոլսի Կենտրոնական կոմիտեի որոշումով գործադրեց օսմանյան գլխավոր դրամատան` Բանկ Օտտոմանի գրավման ծրագիրը:

[2]

Բանկ Օտտոմանի շենքը

[3]

Բանկ Օտտոմանի գործողության մասնակիցները Մարսելում

1897-ի հուլիսի 25-ին ՀՅԴ-ն կազմակերպեց Խանասորի արշավանքը եւ պատժեց Մազրիկ քրդական ցեղախումբը, որը պատասխանատու էր 1896թ. Պարսկաստան նահանջող Վասպուրականի գործիչների կոտորածի համար: Հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությամբ ՀՅԴ-ն աստիճանաբար հաղթահարեց 1894-1896թթ. կոտորածների արդյունքում արևմտահայությանը համակած հուսալքությունը:

[4]

Խանասորի արշավանքի դրոշը`ՀՅԴ զինանշանով

[5]

[6]

Արեւմտյան Հայաստանում ծավալված 19-րդ դարավերջի-20-րդ դարի սկզբների հայդուկային կռիվների բոլոր աչքի ընկնող առաջնորդները` Արաբո, Հրայր-Դժոխք, Սերոբ-Աղբյուր, Անդրանիկ, Գուրգեն, Գևորգ Չավուշ եւ ուրիշներ, կռվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության դրոշի տակ, որի կարմիր ‎ֆոնի վրա միմյանց հատվող և Ռոստոմի ձեռքում ամփոփվող` հեղափոխականի դաշույնը, աշխատավորի բահը և մտավորականի գրիչը որպես մեկ ամբողջություն` ՀՅԴ զինանշան, խորհրդանշել են ՀՅԴ պայքարի հիմնական միջոցները: Այդ դրոշի ու զինանշանի տակ Նոր ժամանակների հայության մարտական ավանդույթների հիմքերն են դրել ՀՅԴ լավագույն հրամանատարներ Նիկոլ Դումանը, Անդրանիկը, Դրաստամատ Կանայանն (Դրո) ու Գարեգին Նժդեհը:

Հայդուկային կռիվներից` Արևմտյան Հայաստանում ուժերի կենտրոնացման քաղաքականությանը անցնելու նոր մարտավարության սկիզբը դրվեց 1898թ. Թիֆլիսում կայացած ՀՅԴ երկրորդ Ընդհանուր ժողովում: Նրա որոշումներով ստեղծվեց կազմակերպական նոր մեխանիզմ` Արեւելյան (Թի‎‎ֆ‎լիս) եւ Արեւմտյան (Ժնեւ) Բյուրոների ղեկավարությամբ: Արեւմտյան Հայաստանում ծավալվող ազգային-ազատագրական պայքարի ղեկավարմանը զուգընթաց, այս Ընդհանուր ժողովը նախաձեռնեց նաև Եվրոպայում Հայկական հարցի օգտին տարվող քարոզչությունը: ՀՅԴ «եվրոպական պրոպագանդը» սկսվեց Քրիստափոր Միքայելյանի անմիջական ղեկավարությամբ եւ Ավետիս Ահարոնյանի, Խաչատուր Մալումյանի, Միքայել Վարանդյանի, Հովհաննես Լոռու-Մելիքյանի և ուրիշների ջանքերով: 1900թ. Փարիզում Քրիստափոր Միքայելյանի նախաձեռնությամբ և‎ ֆրանսիացի հայասեր Պիեռ Քիյառի խմբագրապետությամբ հիմնվեց «Պրո Արմենիա» ֆրանսերեն թերթը: Նրա խմբագրակազմում էին Ժան Ժորեսը, Անատոլ Ֆրանսը, Ֆրանսիս դե Պերսանսեն, Ժորժ Կլեմանսոն եւ եվրոպական այլ նշանավոր գործիչներ ու մտավորականներ:

Թուրքական զորքերի հարձակման հետևանքով ժամանակից շուտ սկսված Սասունի հայության 1904թ. հերոսամարի հաջող ղեկավարումը ՀՅԴ-ի կողմից թույլ տվեց խուսափել մեծ կորուստներից ու կանխել թուրքական կողմի ջարդարարական նպատակները: Դրանից հետո ՀՅԴ քաղաքական գործունեության առանցքն աստիճանաբար սկսեց տեղափոխվել ռուսական կայսրության տարածք, ինչը սկզբում կապված էր Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գույքի բռնագրավման մասին 1903թ. հունիսի 12-ի օրենքի դեմ Անդրկովկասում ծավալված պայքարի հետ: 1903-ից սկսած` այդ պայքարի հիմնական ծանրությունն ընկավ Ռուսաստանի տարածքում գործող ՀՅԴ շուրջ 10 կենտրոնական կոմիտեների վրա: Սակայն, մինչեւ Ռուսական առաջին հեղափոխությունը ՀՅԴ-ն ցարական իշխանությունների հակահայ գործողությունների դեմ պայքարում մնում էր պաշտպանողական հողի վրա : Սկսված հեղափոխության պայմաններում` 1905թ. փետրվարին ու ապրիլին կայացած ՙՀՅԴ Խորհրդի» նիստերում ընդունվեց «Կովկասյան նախագիծը», որը ենթադրում էր «Կովկասեան շարժման հարցում ինքնապաշտպանության շրջանից անցնել բուն հեղափոխական գործունեության…»: «Կովկասյան նախագիծը»պահպանելով 1892թ. ծրագրում ամրագրված` Արեւմտյան Հայաստանի քաղաքական ու տնտեսական ազատագրության առաջադրանքը, դրան զուգահեռ, կուսակցության առջեւ դնում էր նաեւ երկրորդ քաղաքական նպատակը` Անդրկովկասում հեղափոխական գործունեության ծավալումը եւ միասնական, բայց ‎‎‎ֆեդերատիվ Ռուսաստանի կազմում երկրամասի ինքնավարության ապահովումը` պայմաններ ստեղծելով նրանում համահավաք բնակչություն ունեցող հայկական կանտոնի ձեւավորման համար: Իր «Կովկասյան նախագծով» եւ քիչ անց նրա դրույթների վրա հիմնված 1907թ. ծրագրով ՀՅԴ միակն էր ժամանակի հայ քաղաքական ուժերի շրջանում, որը նախաձեռնում էր Անդրկովկասի հայապատկան տարածքների համախմբման, դրանց իրավա-քաղաքական կարգավիճակի հստակեցման, այսինքն` Հայաստանի Հանրապետության ձեւավորման գործընթացը