[1]Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:
Վահան Հովհաննիսյանի հարազատներին, բարեկամներին, կուսակից ընկերներին իրենց ցավակցությունը հայտնելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կառավարության անդամներ, պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ղեկավարներ, հազարավոր քաղաքացիներ:
