- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բուենոս Այրեսում նշել են Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 8-րդ տարին

argentina [1]Արգենտինայի հայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնել երկրի իշխանություններին, առ այն, որ 8 տարի առաջ հունվարին Արգենտինան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ:

PrensaArmenia.com.ar-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը հանցանք էր մարդկության դեմ եւ ճանաչելով այն Արգենտինան ճակատագրական քայլ կատարեց` բարձր դասելով պատմական ճշմարտությունն ու արդարությունը եւ տուրք չտալով քաղաքական, տնտեսական ճնշումներին ու շահարկումներին:

2007թ. հունվարի 11-ին Արգենտինան ընդունեց № 26199 օրենքը` համաձայն որի 1915-1922թ Թուրքիայում հայերի տեղահանությունն ու կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն: Օրենքը շեշտում է, որ այդ տարիներին ավելի քան 1,5 մլն հայ է զոհվել: Միաժամանակ ապրիլի 24-ն Արգենտինայում ճանաչվեց որպես «Ազգերի միջեւ համերաշխության եւ հարգանքի օր»:

armenpress.am