[1]Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան: Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Մաթևոսյանի շիրիմ չի ավարտվում:
Գրողի հիշատակը հարգելու էին գնացել նաև ՀՅԴ-ականներ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր գրողի, անհատականության ծննդյան օրն է, որը վերջին 50-60 տարիներին մեր մշակութային հիմքերը ստեղծողներից մեկն է եղել: «Մենք ուղղակի պարտավոր էինք Դաշնակցության ներկայացուցիչներով այցելել Պանթեոն:
Այստեղ ենք նաև այն համոզումով, որ ցանկացած մեր գործունեության մեջ եթե չենք կրում մեծերի ներդրումը, վաստակը, արժեքները, ապա այդ գործունեությունը կարող է անպտուղ լինել: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի վաղվա օրը, այսօրվա հնարավոր զարթոնքը պիտի ունենա միայն մշակութային հիմք. մենք մեր դասականների, մեր մեծերի գործի գիտակցումով պիտի առաջնորդվենք»,- ասաց Վարդանյանը:
Ըստ նրա` եթե հանրությունն ապրի այն մտահոգություններով, ազգային-մշակութային արժեքներով, ինչպիսին ուներ Մաթևոսյանը, ապա բոլորովին այլ մակարդակ կունենանք և’ պետականության, և’ սոցիալ-տնտեսության մեջ: «Մաթևոսյանի արձակը մեր 100-ամյակների պսակն է ինչ-որ առումով»,- նշեց Աղվան Վարդանյանը:
yerkir.am