- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է. Գալիպոլիի տոնակատարությունը տեղի է ունենալու

FotorCreated [1]Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է թուրքական անգլալեզու Todays Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել:

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Գալիպոլիի (Չանաքալե) ճակատամարտի 100-ամյակի միջոցառումները նախատեսվածի պես տեղի են ունենալու ապրիլի 24-ին:

Նշենք, որ Todays Zaman-ը տեղեկություն էր հրապարակել, թե Թուրքիայի կառավարության մի ներկայացուցիչ, ով չի ցանկացել իր անունը հայտնել, պնդել է, թե Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, քանի որ ուղարկված հրավերներին տրված պատասխանների քանակը դրական չէ:

news.am

Թուրքիան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին Գալիպոլիի հարյուրամյակի պատրաստությունները

Առաջին համաշխարհայկին պատերազմում տեղի ունեցած Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարվան նվիրված տոնական միջոցառումները Թուրքիայում, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, չեղյալ են հայտարարվել:

Պատճառն այն է, որ պետությունների ղեկավարները չեն ցանկանում այցելել Անկարա և այդպիսով ստվերել Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Ինչպես հաղորդում է թուրքական Today’s Zaman պարբերականի հետ զրույցում ասել է կառավարության ներկայացուցիչներից մեկը, ով, սակայն, չի ցանկացել բացահայտվել:

«Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստությունները դադարեցվել են՝ հաշվի առնելով հրավերների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը: Միայն հինգ պետություններ են ընդունել հրավերը, սակայն նրանք էլ ներկայացված չեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,- ասել է աղբյուրը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարին հայտարարեց, որ ապրիլի 24-ին իրենք նշելու են Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարին: Ի թիվս 102 պետությունների ներկայացուցիչների՝ պաշտոնական Անկարան այդ միջոցառումներին հրավիրել էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինս, սակայն, անմիջապես արձագանքեց թուրքական կողմի սադրիչ քայլին և մերժեց այն՝ ասելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

armenpress.am