[1]Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր ՀԱԿ-ի կողմից ներկայացված կառավարման ճգնաժամի մասին նախագիծ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության տեսակետը:
Մինչ նրան խոսք տալը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց. «Խոսքը տրվում է Հայ Յեղափոխություն Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին»:
հետո Գալուստ Սահակյանն ուղղեց իր խոսքը, ասելով«Հայ Յեղափոխական Դաշնակցություն, էնքան խոսեցին հեղափոխության մասին, որ…»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկրորդ օրն է, որ քննարկվում է երկրում առաջացած կառավարման ճգնաժաժամի մասին նախագիծ, և երկու օր ա, հնչում են փոխադարձ մեղադրանքներ, առանձին դեպքում նույնիսկ՝ հայհոյանքներ: Պատգամավորի գնահատմամբ՝ ԱԺ-ում պետք է նաև ելքեր հնչեն , որպեսզի ստեղծված վիճակից դուրս գան համախմբված: «Ճգնաժամ բառը ըստ Էդվարդ Աղայանի բացատրական բառարանի, բացատրվում է, որպես քաղաքական լարված դրությունն է պետության ներքին ու արտաքին գործերում: Մեկ այլ բառարանով այն նշանակում է որոշում, շրջադարձային կետ, անցումային վիճակ: Այդ բացատրությունները նշանակում են, որ պետք է լուրջ ուշադրություն դարձվի երկրում ստեղծված վիճակին»,- ասաց պատգամավորը՝ շեշելով, որ պետական արատի ու հիմնական խնդրի՝ կոռուպցիայի դեմ պայքարելուն պետք է ուշադրություն դարձնել:
Ուստի, ըստ պատգամավորի, եպտք չէ խորշել կոռուպցիա բառից: «Ինչի՞ց ենք խորշում, ինչու՞ եք մտածում, թե այստեղ տրվող գնահատականները ավելի խիստ են, քան իշխանության կողմից տրված գնահատականն է: Պետք է ճշմարտությանը նայենք բաց աչքերով: Երկրում առկա է կոռոպցիա, կա մենաշնորհ, և դրանք դեմ անարդյունավետ պայքար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է փաստաթղթում ընտրական ինստիտուտների նկատմամբ հասարակության անվստահությանը, արտագաղթին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա առկա է, դրա մասին իշխանությունն էլ է խոսում: Անվստահություն է պետական կառավարման բոլոր մարմինների նկատմամբ, բացառությամբ՝ բանակի:
Պատգամավորը թվարկելով առկա սուր խնդիրները հարց է ուղղում. «Առկա՞ է արդյոք կառավարման ճգնաժամ, թե ոչ: Եվ ճշմարտությանը բաց աչքերով նայելով, պետք է ասենք այո կա կառավարման ճգնաժամ, բայց այն համակարգային է, եթե չկարողանանք ճիշտ ախտորոշել, ապա չենք կարող ճիշտ ելքեր առաջարկել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դրա ելքը սահմանադրական բարեփոխումներն են կամ էլ արյունահեղությունը կամ ցնցումները: Եվ եթե բոլոր քաղաքական ուժերը դեմ են ցնցումներին ու արյունահեղությանը, ապա մնում է համակարգային բարեփոխումներն ե, որտեղ կենտրոնական տեղում պետք է լինի այնպիսի գործողությունների ձեռնարկումը, որը կվերականգնի հասարակության վստահությունը:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ առանց Սահմանադրական կարգավորումների, անհնար է լինելու իրականացնել համակարգային փոփոխություններ:
Խոսելով ընդդիմության 12 կետերի մասին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը անգործության է մատնված և ուշադրություն չի դարձնում այդ կետերին, ավելին՝ արհամարհում է:
Արծվիկ Մինասյանը առաջարկեց, ոչ թե իրար վիրավորել, այլ համախմբվել՝ իրականացնելու նաև այդ 12 կետերը: «Մինչդեռ այստեղ մեկն ասում է դու հիվանդ ես, մյուսն էլ ասում է՝ չէ, դու ես հիվանդ: Լավ եթե մեկը հիվանդ է, նշանակում է հիվանդ է ամբողջը: Չի կարող հիվանդ խնձորը չհիվանդացնել առողջ խնձորներին»,- սաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ քննարկումները չպետք է գոլործի բաց թողնելու նման բան լինի, այլ պետք է արդյունավետ լինի:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց այդ փաստաթուղթը խմբագրել այնպես, որ հետո հետևեն գործողություններ, ուղերձ՝ կառավարությանը, բովանդակային քննարկումներ լինեն, իրականացվել կոնկրետ քայլեր թե ընդդիմության դերի բարձրացման, թե սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ, այդ թվում ՝ 12 կետերի իրականացում: «Ամենակարևորը ամեն մեկս ստանձնենք պատասխանատվություն վաղվա օրվա նկատմամբ: Ի վերջո պետք է հասկանանք, որ մեկս մյուսին թշնամի չենք, հակառակորդներ չենք»- ասաց Արծվիկ Մինասյանը: