- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կանադայում կստեղծվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերի առցանց թանգարան

FotorCreated [1]Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի դաստիարակչական հանձնախումբը նախատեսել է ստեղծել Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերի առցանց թանգարան (online museum)՝ «Հարյուր վերապրած իր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համար» կարգախոսով։

Ինչպես հաղորդում է «Հորիզոն»-ը, ծրագիրը Կանադայի հայ դպրոցներում սկսվել էր նախորդ տարվա օգոստոսին: Աշակերտական խումբը փնտրել է գրքեր, զարդեր, լուսանկարներ, բացիկներ, գորգեր ու կարպետներ, որոնք 1915թ. ցեղասպանությունը վերապրածները սերնդեսերունդ փոխանցելով` հասցրել են մեզ: Որպեսզի թանգարանի ցուցանմուշների թիվն աելանա, հանձնախումբը նախատեսել է օրեր, երբ հայ համայնքի ներկայացուցիչները կարող են այցելել Մոնրեալի Սուրբ Հակոբ վարժարան եւ թողնել իրենց իրերը: